Հսկողության տեսակները, կարգը և վճարը սահմանված է «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքով
Էլեկտրոնային հսկողության ծառայություններ
ՀՀ Պրոբացիայի պետական ծառայությունը իրականացնում է էլեկտրոնային հսկողություն՝ տարբեր հսկողական մեթոդների կիրառմամբ՝ ապահովելու համար պատժի այլընտրանքային կատարման ընթացակարգերի վերահսկումն ու պրոբացիայի շահառուների վարքագծի վերահսկելիությունը։
Տնային կալանք - Ռադիոալիքային հսկողություն
Տնային կալանքի պատժի կատարման դեպքում հնարավոր է կիրառել ռադիոալիքային սարքավորումներ (GSM), որոնք թույլ են տալիս վերահսկել շահառուի գտնվելու վայրը և տանից չհեռանալու պարտավորության պահպանումը։
Վարչական հսկողություն - GPS հսկողություն
Վարչական հսկողության շրջանակներում շահառուի նկատմամբ կարող է կիրառվել Գլոբալ տեղորոշման համակարգով (GPS) աշխատող սարք, որն ապահովում է շարժման ուղիների մշտադիտարկում՝ համահունչ դատական ակտով սահմանված սահմանափակումներին։
Լրացուցիչ տեղեկատվության կամ ծառայությունից օգտվելու պայմանների վերաբերյալ կարող եք դիմել ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայություն։
Սակագներ
Դատարանի կողմից շահառուի միջոցների հաշվին էլեկտրոնային հսկողություն նշանակելու դեպքում հաշվարկվում է հետևյալ սակագինը
GSM հսկողություն
Օրական վճար՝ 2357 ՀՀ դրամ
GPS հսկողություն
Օրական վճար՝ 2357 ՀՀ դրամ
Սակագներ
Դատարանի կողմից շահառուի միջոցների հաշվին էլեկտրոնային հսկողություն նշանակելու դեպքում հաշվարկվում է հետևյալ սակագինը
GSM հսկողություն
Օրական վճար՝ 2357 ՀՀ դրամ
GPS հսկողություն
Օրական վճար՝ 2357 ՀՀ դրամ