Պրոբացիայի ծառայությունն իրականացնում է անձի վերասոցիալականացում, կանխարգելում է կրկնահանցագործությունը և վերականգնում սոցիալական արդարությունը՝ ապահովելով հասարակության անվտանգությունը և դատարանի որոշումների պարտադիր կատարումը:
keyboard_arrow_left
account_balance
Պատիժների և խափանման միջոցների կատարում
- Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների իրականացում (տուգանք, հանրային աշխատանք, ազատության սահմանափակում):
- Տնային կալանքի և վարչական հսկողության կիրառման ապահովում:
- Օտարերկրյա քաղաքացիների վտարման և իրավաբանական անձանց նկատմամբ ներգործության միջոցների ապահովում:
admin_panel_settings
Վերահսկողություն և անվտանգություն
- Հսկողություն պայմանական վաղաժամկետ ազատված, պատիժը հետաձգված կամ պատժից ազատված անձանց նկատմամբ:
- Որոշակի վայրեր այցելելու արգելքի և հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կատարման ապահովում:
handshake
Վերասոցիալականացում և հաշտեցում
- Պրոբացիայի շահառուների վերասոցիալականացում 8 ոլորտներում՝ կրթական, մասնագիտական, իրավական, հոգեբանական, սոցիալական, մշակութային, կրոնական և մարզական:
- Պրոբացիայի շահառուի և տուժողի միջև հաշտեցման գործընթացի կազմակերպում:
docs
Զեկույցների տրամադրում դատարանին
- Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ զեկույցների կազմում և անմիջական ներկայացում դատարան: