մարտի 26, 2026

Հայկ Բաղդասարյան

Պետի տեղակալ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Հինգը մայիսի, 1979թ., Երևան

Աշխատանքային գործունեություն
2025թ.-ի փետրվարի 5-ին նշանակվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետի տեղակալ:
2023-2024թթ. եղել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ստուգումների իրականացման ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալ:
2020-2023թթ. եղել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ստուգումների իրականացման ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկող:
2018-2020թթ. եղել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության մոնիթորինգի և վերլուծության վարչության առաջատար մասնագետ:
2005–2008թթ․ եղել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության մալաթիայի քննչական բաժնի քննիչ:
2000թ․ եղել է «Երևանի առևտրի վարչության կենտրոնական բազա» ՓԲԸ-ի իրավախորհրդատու։

Կրթություն
1996-2000թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ բակալավր։
2002-2004թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում՝ մագիստրատուրա։
2004-2008թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում՝ մագիստրատուրա։

Զինվորական ծառայություն
2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Այլ տեղեկություններ
Ամուսնացած է, ունի մեկ զավակ։