Հաղորդագրություններ

Ֆուտբոլային խաղ Պրոբացիայի շահառուների մասնակցությամբ

սեպտեմբերի 08, 2025

Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման ծրագրերի շրջանակում Արարատի մարզային մարմնում հաշվառված 19 շահառուների համար կազմակերպվել է սպորտային միջոցառում, որը տեղի է ունեցել Արտաշատի քաղաքային մարզադաշտում, որտեղ շահառուները մասնակցել են ֆուտբոլային խաղի։

Նախաձեռնության նպատակն էր խթանել առողջ կենսակերպը, զարգացնել թիմային համագործակցության հմտությունները և ապահովել շահառուների սոցիալական ինտեգրման նոր հնարավորություններ։

Պրոբացիայի ծառայությունը շարունակում է կազմակերպել սպորտային և մշակութային միջոցառումներ, որոնք կարևոր նշանակություն ունեն շահառուների վերասոցիալականացման և հանրային կյանքում ներգրավման գործընթացում։