Փորձի փոխանակում պրոբացիայի ծառայության աշխատակիցների և գերմանացի փորձագետների միջև
հոկտեմբերի 19, 2018
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, IRZ ծրագրի մենեջեր Ամալիա Վուքերթը, Հայաստանում IRZ ծրագրի համակարգող Նելլի Թումասյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը, ինչպես նաև «PH International» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարիամ Մկրտչյանը:
Հանդիպումն ընթացել է հարց-պատասխանի միջոցով, որի ընթացքում մասնակիցները պրակտիկ հարցերի շնորհիվ հնարավորություն են ունեցել փոխանակել իրենց ամենօրյա աշխատանքում կիրառվող փորձը, ինչպես նաև քննարկել պրոբացիայի ոլորտին վերաբերող մի շարք մասնագիտական հարցեր:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին գերմանացի փորձագետներն այցելել են ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն և տեղում ծանոթացել ծառայության հիմնական գործառույթներին: (Մանրամասն՝ http://probation.am/hy/news/17102018 ):