Հաղորդագրություններ

Տեղի է ունեցել պրոբացիայի ծառայողների երդման հանդիսավոր արարողությունը

հունիսի 05, 2025

Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենքում տեղի է ունեցել պրոբացիայի քսան ծառայողների երդման հանդիսավոր արարողությունը:

Համալրելով Պրոբացիայի ծառայության շարքերը՝ ծառայողներ երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստորեն պահպանել Սահմանադրությունը և օրենքները, պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը` անվերապահորեն և բարեխղճորեն կատարելով իրենց վերապահված պարտականությունները։

Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը շնորհավորել է ծառայողներին՝ մաղթելով հաջողություն և արդյունավետ ծառայություն՝ հույս հայտնելով, որ վերջիններս իրենց աշխատանքը կիրականացնեն բարձր պատասխանատվությամբ՝ նպաստելով քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն ու վերաինտեգրման գործընթացի հաջող իրականացմանը: