Հաղորդագրություններ

Վերասոցիալականացման միջոցառում Տավուշի մարզում հաշվառված շահառուների մասնակցությամբ

մայիսի 08, 2026

2026 թվականի ապրիլի 12-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի կողմից կազմակերպվել է վերասոցիալականացման միջոցառում՝ փորձաշրջանով հաշվառված և վարչական հսկողության տակ գտնվող 4 շահառուների մասնակցությամբ։

Միջոցառման շրջանակում իրականացվել է այց Տավուշի մարզի Բերդ համայնքի Չորաթան բնակավայր, որի նպատակն էր նպաստել շահառուների սոցիալական ակտիվության բարձրացմանը, առողջ ապրելակերպի խթանմանը և թիմային համագործակցության հմտությունների զարգացմանը։

Շահառուները մասնակցել են «Նիկ Արամ» ֆուտբոլային ակումբի և Բերդի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված «Բերդ համայնքի ղեկավարի գավաթ» ֆուտբոլային մրցաշարին։ Միջոցառումն անցել է ակտիվ և դրական մթնոլորտում՝ նպաստելով մասնակիցների հաղորդակցման, սոցիալական ներգրավվածության և մարզական գիտելիքների զարգացմանը։