Հաղորդագրություններ

Վերասոցիալականացման միջոցառում՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին

ապրիլի 08, 2026

Սույն թվականի ապրիլի 7-ին, վերասոցիալականացման ծրագրի շրջանակներում, Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնում հաշվառված թվով 4 շահառու մարզային մարմնի աշխատակիցների հետ միասին մասնակցել են Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ճեմասրահում անցկացված՝ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառմանը։

Միջոցառման ընթացքում հնչել են երաժշտական կատարումներ՝ Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակութային կենտրոնի ժողովրդական գործիքների համույթի մասնակցությամբ, ինչպես նաև ներկայացվել են պարային համարներ «Սյունիք» պարային համույթի կողմից։ Օրվա խորհրդին համապատասխան՝ մասնակից աղջիկներին և կանանց բաժանվել են ծաղիկներ։

Նախաձեռնության նպատակն էր նպաստել կանանց սոցիալական ներառմանը, արժևորել կնոջ դերը հասարակությունում և ստեղծել դրական միջավայր՝ նոր հնարավորությունների բացահայտման համար։