Հաղորդագրություններ

Վերապատրաստման ծրագիր Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի փորձնակների համար

փետրվարի 24, 2025

ՀՀ արդարադատության նախարարյան քրեակատարողական հիմնարկներում իրաիկանացվող «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» հանրակրթական ծրագրի շրջանակներում Պրոբացիայի ծառայությունը հյուրընկալել էր Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի փորձնակներին։

Ծառայության վերականգնողական և վերասոցիալականացման բաժնի աշխատակիցները փորձնակներին են ներկայացրել բաժնի գործունեությունը, պատժից վաղաժամկետ ազատման զեկույցների տրամադրման կարգը, ինչպես նաև շահառուների հետ իրականացվող վերասոցիալականացման և վերաինտեգրամանն ուղղված ծրագրը և միջոցառումները։