Հաղորդագրություններ
Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված շահառուները ներկա գտնվեցին ռեժիսոր Կամո Հունանյանի «Ժամանակն է» գեղարվեստական ֆիլմի ցուցադրմանը
ապրիլի 19, 2021
Վերասոցիալականացման ծրագրերի և միջոցառումների իրականացման շրջանակներում Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված թվով 4 շահառուներ ներկա գտնվեցին Եղեգնաձոր քաղաքի մշակույթի տանը կազմակերպված ռեժիսոր Կամո Հունանյանի «Ժամանակն է» գեղարվեստական ֆիլմի ցուցադրմանը: Շահառուներն հետաքրքրությամբ դիտեցին ֆիլմը և շնորհակալություն հայտնեցին Պրոբացիայի ծառայության աշխատակիցներին՝ իրենց նման հնարավորություն ընձեռնելու համար։