Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Սևանի տարածաշրջանում հաշվառված շահառուները այցելել են հայ Առաքելական եկեղեցու Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի

փետրվարի 22, 2017
ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի կողմից փոտրվարի 22-ին Սևանի տարածաշրջանում հաշվառված շահառուների մասնակցությամբ կազմակերպվել էր այցելություն հայ Առաքելական եկեղեցու Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի:
Միջոցառմանը մասնակցում էր Սևան քաղաքի հոգևոր հովիվ Տեր-Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանը: Տեր-Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանը ներկայացրեց հայ առաքելական եկեղեցու կողմից տարվող աշխատանքների կարևորությունը դատապարտված անձանց հետ, քրիստոնեական հավատքի և եկեղեցու դերը անձի աշխարհընկալման և հոգևոր դաստիարակության գործում, հորդորեց նրանց, որ հաճախակի մասնակցեն եկեղեցու կողմից կազմակերպված միջոցառումներին, որը կնպաստի նրանց զերծ մնալ կրկին անգամ հանցագործություն կատարելուց և շրջապատի նկատմամբ բարյացական վերաբերմունք ցուցաբերելուն: Հորդորեց, որ մասնակցեն սուրբ պատարագին, մկրտություն ստանալու ցանկություն ունեցող շահառուներին առաջարկեց այդ խնդրով դիմեն իրեն, ինչի վերաբերյալ ձեռք բերվեց պայմանավորվածություն: Իրենց հուզող հարցերով շահառուները դիմեցին Տեր-Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանին` հաճախակի նրա հետ կապ պահելու, ինչպես նաև մկրտվելու հարցերով: Միջոցառման ավարտին շահառուները իրենց շնորհակալական խոսքն ուղղեցին քահանային և միջոցառման կազմակերպիչներին` կրկին հանդիպելու ակնկալիքով: Միջոցառումն ավարտվեց մոմավառությամբ: