Սպորտը՝ վերասոցիալականացման և հասարակական ներառման գործիք
հոկտեմբեր 12, 2026
«ՎԱՆ» ֆուտբոլային ակումբի հետ համագործակցության շրջանակում կազմակերպվել է ֆուտբոլային հանդիպում Պրոբացիայի ծառայության շահառուների և արդարադատության համակարգի աշխատակիցների միջև։
Հանդիպմանը մասնակցել են Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում, ինչպես նաև Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզային մարմիններում հաշվառված շահառուները, Արդարադատության նախարարության, Պրոբացիայի ծառայության, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Քրեակատարողական ծառայության աշխատակիցները։
Միջոցառման նպատակն էր խթանել շահառուների սոցիալական ներառումը և առողջ ապրելակերպը, ինչպես նաև նպաստել փոխադարձ վստահության ու հարգանքի ձևավորմանը։ Միասնական թիմում հանդես գալը ստեղծում է շփման և համագործակցության նոր հնարավորություններ, հաղթահարում կարծրատիպերը և նպաստում շահառուների վերաինտեգրմանը հասարակությանը։