keyboard_arrow_left
Հաղորդագրություններ
Սյունիքի մարզային մարմնում հաշվառված շահառուները մասնակցել են Կապան քաղաքի օրվան նվիրված տոնակատարություններին
օգոստոս 19, 2019
2019 թվականի օգոստոսի 17-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի աշխատակիցները, մարմնում հաշվառված Կապանի 12 շահառուներ և նրանց ընտանիքի անդամները մասնակցել են Կապան քաղաքի օրվան նվիրված տոնակատարություններին։
«Ամուր ընտանիք՝ ծաղկող Կապան» խորագիրը կրող տոնակատարության միջոցառումները մեկնարկել են համաքաղաքային քայլերթով, ապա շարունակվել Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում, Կապանի ժամանակակից արվեստի թանգարանում և ավարտվել Գարեգին Նժդեհի անվան հրապարակում կայացած գալա համերգով։