Սյունիքի մարզային մարմնում իրականացվել է շահառուների կարիքների գնահատման և աջակցության ծրագիր
հունիսի 29, 2026
Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի և «Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում իրականացվել է հերթական վերասոցիալականացման ծրագիրը, որին մասնակցել են մար հսկողության ներքո գտնվող 13 շահառու (1 կին և 12 տղամարդ)։
Ծրագրին մասնակցել են նաև Եվրոպական միության փորձագետներ, որոնք իրականացրել են շահառուների կարիքների գնահատում և մշտադիտարկում՝ նպատակ ունենալով բացահայտելու նրանց առաջնահերթ խնդիրները և առաջարկելու դրանց լուծման արդյունավետ ուղիներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են շահառուներին հուզող սոցիալական, կրթական և մասնագիտական հարցերը։ Կարիքների գնահատման արդյունքներով փորձագետները պատրաստակամություն են հայտնել աջակցելու մեկ շահառուի՝ խոհարարական, իսկ հինգ շահառուների՝ վարսահարդարման մասնագիտական վերապատրաստման դասընթացներին մասնակցությանը՝ նպաստելով նրանց մասնագիտական հմտությունների զարգացմանն ու հետագա զբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը։
Կարիքների գնահատման և անհատական աջակցության վրա հիմնված նման նախաձեռնությունները նպաստում են շահառուների վերասոցիալականացման գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը՝ հնարավորություն ստեղծելով նրանց ձեռք բերել նոր մասնագիտական հմտություններ, բարձրացնել մրցունակությունը աշխատաշուկայում և խթանել հասարակություն հաջող վերաինտեգրումը։