Հաղորդագրություններ

Պրոբացիայի շահառուներն իրենց երեխաների հետ միասին այցելել են Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

հունիսի 01, 2024

Հունիսի 1-ին Պրոբացիայի ծառայության և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում Պրոբացիայի շահառուներն իրենց երեխաների հետ միասին այցելել են թանգարան և մասնակցել Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։

Թանգարանում կազմակերպվել է շրջագայություն, որտեղ գիդ-էքսկուրսավարը ներկայացրել է Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, երաժշտական տեսական և հոգևոր գործունեությունը, ինչպես նաև ծանոթացրել է նրա թողած հարուստ ժառանգությանը։

Վերջում շահառուները և երեխաները մասնակցել են թանգարանի կողմից կազմակերպված երաժշտական միջոցառմանը։