Հաղորդագրություններ
Պրոբացիայի շահառուներն իրենց երեխաների հետ այցելել են Պատանի հանդիսատեսի թատրոն
հուլիսի 28, 2026
Սույն թվականի հուլիսի 15-ին Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում հաշվառված թվով 6 շահառու իրենց երեխաների հետ այցելել է Պատանի հանդիսատեսի թատրոն՝ դիտելու «Կատվի տունը» ներկայացումը։
Ներկայացումը երեխաների կողմից ընդունվել է մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ։ Նրանք տպավորվել են դերասանների խաղով, բեմադրությամբ և գունագեղ զգեստներով՝ ակտիվորեն հետևելով ներկայացման ամբողջ ընթացքում։
Այցը նպաստել է շահառուների և նրանց երեխաների համատեղ ժամանցի կազմակերպմանը, մշակութային արժեքներին հաղորդակցվելուն և ընտանեկան կապերի ամրապնդմանը։ Մասնակիցները նշել են, որ հնարավորության ընձեռնման դեպքում հաճույքով կրկին կմասնակցեն մշակութային նման միջոցառումների։