Հաղորդագրություններ

Պրոբացիայի շահառուներն այցելել են Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան

փետրվարի 17, 2025

Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի աշխատակիցները վերասոցիալականացման ծրագրի շրջանակներում թվով 16 շահառուների հետ միասին այցելել են հայ հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան։ 

Թանգարանում ամփոփված է Վազգեն Սարգսյան գրողի, զինվորի, սպարապետի, պետական գործչի կյանքն ու կենսագրությունը ներկայացնող պատմությունը։

Վերասոցիալականացման միջոցառումն ուղղված էր  շահառուների արժեքային համակարգի ձևավորմանը և շտկմանը, վարքագծի հղկմանը և մշակութային ժառանգության գնահատմանը;