Հաղորդագրություններ

Պրոբացիայի շահառուներն այցելել են Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան՝ ծանոթանալու ազգային մշակութային ժառանգությանը

հոկտեմբերի 17, 2025

Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում հաշվառված թվով 16 շահառու այցելել է Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան։

Միջոցառման նպատակն էր խթանել շահառուների հետաքրքրությունը ազգային մշակույթի, արվեստի և հոգևոր արժեքների հանդեպ՝ նպաստելով նրանց մշակութային գիտակցության ձևավորմանը։

Շահառուները ծանոթացել են Լուսիկ Ագուլեցու ստեղծագործական ուղուն, ազգագրական ուսումնասիրություններին և նրա հավաքածուին։ Թանգարանում ներկայացված են նկարչուհու անձնական իրերը, ձեռագրերը, լուսանկարները, ինչպես նաև ազգային հագուստներ, գորգեր, հնատիպ գրքեր, դրամների հավաքածու, խեցեղեն և այլ արժեքավոր ցուցանմուշներ։

Այցելությունը կրում էր կրթական և ճանաչողական բնույթ․ շահառուները մեծ հետաքրքրությամբ են ուսումնասիրել Ագուլեցու մշակութային ժառանգությունը և կարևորել նման նախաձեռնությունների շարունակականությունը։