Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Պրոբացիայի շահառուներն այցելել են Եղիշե Չարենցի տուն-թանգարան

օգոստոս 27, 2026

Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի Վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի նախաձեռնությամբ թվով 15 շահառուների համար կազմակերպվել է մշակութային-ճանաչողական այց՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարան։

Այցի ընթացքում մասնակիցները գիդի ուղեկցությամբ ծանոթացել են հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի կյանքին և ստեղծագործական գործունեությանը, գրական ու հասարակական ժառանգությանը։ Շահառուները հնարավորություն են ունեցել դիտելու թանգարանում պահպանվող Չարենցի անձնական իրերը, ձեռագրերը, լուսանկարները և պատմամշակութային այլ արժեք ներկայացնող ցուցանմուշներ։

Մշակութային-ճանաչողական այցը նպաստել է շահառուների մշակութային իրազեկվածության բարձրացմանը, ազգային գրական ժառանգության արժևորմանը և կրթամշակութային հետաքրքրությունների ընդլայնմանը։