Հաղորդագրություններ

Պրոբացիայի շահառուներն այցելել են Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոն

հոկտեմբերի 17, 2024

ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի աշխատակիցները մշակութային արժեքների արժևորման շրջանակներում թվով 21 շահառուների հետ միասին այցելել են Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոն՝ դիտելու «12-րդ գիշերը» ներկայացումը։

Միջոցառումը կրում էր մշակութային բնույթ և ուղղված էր շահառուների վերասոցիալականացմանը, ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպմանը, մշակութային արժեհամակարգի ձևավորմանը և թատրոնի ճանաչմանը՝ որպես արվեստի ճյուղ։