Հաղորդագրություններ

Պրոբացիայի շահառուներն այցելել են Արտաշատի Ամո Խարազանյանի անվան թատրոն

հոկտեմբերի 03, 2025

Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի աշխատակիցների նախաձեռնությամբ կազմակերպվել է մշակութային միջոցառում, որի շրջանակում 10 շահառուներ այցելել են Արտաշատի Ամո Խարազանյանի անվան թատրոն։

Միջոցառման ընթացքում նրանք դիտել են «Արտիստը» ներկայացումը, ինչը հնարավորություն է տվել մասնակիցներին շփվել արվեստի հետ, ընկալել ներկայացվող արժեքները և վերհանել դրանց սոցիալական ու հոգևոր նշանակությունը։

Նախաձեռնության հիմնական նպատակն էր նպաստել շահառուների մշակութային գիտելիքների զարգացմանը, խթանել նրանց ներգրավվածությունը հանրային կյանքում և աջակցել վերաինտեգրման գործընթացին։