Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Պրոբացիայի շահառուների միջև անցկացվել է սեղանի թենիսի միջմարզային մրցաշար

հոկտեմբեր 26, 2026

Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմինը Վաղարշապատի համայնքապետարանի հետ համագործակցությամբ կազմակերպել է սեղանի թենիսի միջմարզային մրցաշար։ Մրցաշարին մասնակցել են Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզային մարմիններում հաշվառված շահառուները։

Մրցաշարի նպատակն էր նպաստել շահառուների վերասոցիալականացմանը, խթանել առողջ ապրելակերպը և ազնիվ մրցակցության ոգին, ինչպես նաև զարգացնել նրանց միջև շփումն ու փոխադարձ հարգանքը։

Մրցաշարի արդյունքներով հաղթող է ճանաչվել Արմավիրի մարզային մարմնում հաշվառված շահառուն։