Հաղորդագրություններ

Պրոբացիայի շահառուների համար անցկացվել է առողջ կենսակերպին նվիրված դասընթաց

նոյեմբերի 19, 2025

Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի նախաձեռնությամբ և Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի աջակցությամբ անցկացվել է կրթական միջոցառում՝ նվիրված առողջ ապրելակերպի խթանմանը։

Դասընթացին մասնակցել են մարզային մարմնում հաշվառված թվով 5 շահառու։ Միջոցառումը նպատակ ուներ բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունը առողջ կենսակերպի կարևորության վերաբերյալ, ներկայացնել առողջ սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և վնասակար սովորույթների կանխարգելման հիմնական սկզբունքները։

Մասնակիցները ընդգծել են, որ դասընթացի բովանդակությունն ու ներկայացման ձևաչափը եղել են գրավիչ և տեղեկատվական, ինչը նպաստել է իրենց գիտելիքների հարստացմանը։