Պրոբացիայի շահառուները ներկա են գտնվել Եվրոպայի լիգայի որակավորման հանդիպմանը
օգոստոսի 22, 2025
Պրոբացիայի ծառայությունում իրականացվող վերասոցիալականացման ծրագրի շրջանակում կազմակերպվել է հերթական միջոցառումը․ Կոտայքի մարզային մարմնում և Կենտրոնական մարմնի վերականգնողական և վերասոցիալականացման բաժնում հաշվառված շահառուները, որպես հանդիսատես, այցելել են քաղաք Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտ՝ դիտելու ՆՈԱ – Լինկոլն Ռեդ Իմպս Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումը։
Ֆուտբոլային հանդիպմանը ներկա գտնվելը նպաստեց շահառուների թիմային ոգու, մարզական հետաքրքրությունների և առողջ ապրելակերպի ձևավորմանը։ Նման միջոցառումները հնարավորություն են տալիս շահառուներին ընդգծել մարզական արժեքների դերը՝ արդար խաղի, փոխադարձ հարգանքի և համախմբվածության տեսանկյունից։
Վերասոցիալականացման ծրագրի սպորտային և մշակութային բաղադրիչները միտված են շահառուների հասարակական ինտեգրմանը՝ զարգացնելով նրանց սոցիալական հմտությունները և նպաստելով դրական ազատ ժամանցի կազմակերպմանը։