Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Պրոբացիայի շահառուները մշակութային ճանաչողական այց են կատարել Վանաձորի թանգարաններ

մայիսի 29, 2025

Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի կողմից իրականացվող եռամսյա մշակութային ուղղվածությամբ վերասոցիալականացման ծրագրի շրջանակում մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ, կազմակերպվել է ճանաչողական միջոցառում, որին մասնակցել են մարզային մարմնում հաշվառված թվով 13 շահառու։

Մարզային մարմնի աշխատակիցների ուղեկցությամբ շահառուներն այցելել են Լոռի Փամբակ երկրագիտական թանգարան և գրող Ստեփան Զորյանի տուն-թանգարան։ Այցելության ընթացքում նրանք հնարավորություն են ունեցել ծանոթանալու տարածաշրջանի պատմամշակութային ժառանգությանը, ինչպես նաև ստանալ գեղարվեստական և հոգևոր հարստացնող նոր փորձառություն։

Միջոցառման նպատակը եղել է մշակույթի միջոցով շահառուների ինքնաճանաչման, հաղորդակցման և վերլուծական մտածողության կարողությունների զարգացումը, ինչպես նաև նրանց հասարակական վերաինտեգրման խթանումը։

Վերասոցիալականացման այս մշակութային բաղադրիչը նպաստում է շահառուների մոտ նոր հորիզոնների բացահայտմանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը և հանրային օգտակար կապերի հաստատմանը։