keyboard_arrow_left
Հաղորդագրություններ
Պրոբացիայի շահառուները մասնակցել են Գորիսում մեկնարկած «Վարդերի բլուր» ծրագրին
ապրիլ 10, 2026
Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի աշխատակիցները, վերասոցիալականացման ծրագրի շրջանակում, թվով 10 շահառուների հետ միասին մասնակցել են Գորիսի Չոփչունց ձորի նորակառույց թաղամասում մեկնարկած «Վարդերի բլուր» ծրագրին։
Նախաձեռնության ընթացքում իրականացվել է վարդի թփերի զանգվածային տնկում, որի նպատակն է խթանել շահառուների բնապահպանական գիտակցության զարգացումը, ձևավորել պատասխանատու վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ, ինչպես նաև ընդլայնել նրանց ներգրավվածությունը համայնքային կյանքում։
Ծրագիրը միտված է նաև նպաստելու շահառուների անձնային և սոցիալական զարգացմանը՝ խրախուսելով օգտակար գործունեությունը և դրական վարքագծի ձևավորումը։