keyboard_arrow_left
Հաղորդագրություններ
Պրոբացիայի շահառուները մասնակցել են «Բռնարար վարքի նվազեցման պիլոտային ծրագիրին»
փետրվար 06, 2025
Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում հաշվառված շահառուների հետ իրականացվել է Եվրոպայի խորհրդի կողմից «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագրի շրջանակում մշակված՝ պրոբացիայի շահառուների բռնի վարքագծի նվազեցման ձեռնարկով նախատեսված «Բռնարար վարքի նվազեցման պիլոտային ծրագիրը»։
Բռնարար վարքի նվազեցման պիլոտային ծրագրի ավարտին շահառուներին տրամադրվել են շնորհակալագրեր՝ ծրագրին պարտաճանաչ հաճախելու, ինչպես նաև իրենց կարծիքներով ու դիտարկումներով ակտիվ մասնակցելու համար ։