keyboard_arrow_left
Հաղորդագրություններ
Պրոբացիայի շահառուները հանդիպեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ
դեկտեմբեր 10, 2022
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ ձեռք բերված համաձայնության արդյունքում՝ Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված 5 շահառուներ 10.12.2022թ.-ին Վայոց ձորի մարզպետարանում մասնակցել են ՄԻՊ աշխատակիցների կողմից կազմակերպված իրազեկման արշավին: Հանդիպման ընթացքում պաշտպանի ներկայացուցիչներն իրազեկել են մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակներում կատարված համակարգային աշխատանքների մասին: Շահառուների հետ անց է կացվել իրավագիտակցության բարձրացմանն ուղղված զրույցներ, տրամադրվել են անհատական խորհրդատվություններ, շահառուները ստացել են իրենց հուզող իրավական հարցերի պատասխանները: