Պրոբացիայի շահառուները ծանոթացել են ռոբոտաշինության և համակարգչային հմտություններին
օգոստոսի 11, 2025
Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի նախաձեռնությամբ իրականացվել է հերթական վերասոցիալականացման միջոցառումը՝ ուղղված շահառուների մասնագիտական հմտությունների զարգացմանը։ Օգոստոսի 7-ին շահառուները այցելել են Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիր Աղբյուր բնակավայրի դպրոցում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։
Միջոցառման նպատակն էր խթանել շահառուների հետաքրքրությունը ռոբոտաշինության, ծրագրավորման և համակարգչային գիտելիքների նկատմամբ։ «Արմաթ» լաբորատորիայի մասնագետները ներկայացրել են ռոբոտների կառուցման, ավտոմատ կառավարման և ինժեներական նախագծման հիմունքները՝ ցուցադրելով նաև պատրաստի նախագծեր։
Այցելությունն օգնել է շահառուներին ոչ միայն ծանոթանալ ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորություններին, այլև զարգացնել թիմային աշխատանք, ստեղծագործական մոտեցում և խնդիրների լուծման հմտություններ։
Տեխնոլոգիական ուղղվածությամբ նման միջոցառումները նպաստում են շահառուների մասնագիտական կողմնորոշմանը, ինքնավստահության բարձրացմանը և ապագա աշխատանքի շուկայում մրցունակ դառնալուն։