Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Պրոբացիայի շահառուները ծանոթացել են Մատենադարանի մշակութային ժառանգությանը

հուլիսի 27, 2026

Սույն թվականի հուլիսի 16-ին Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման ծրագրի շրջանակներում կազմակերպվել է ճանաչողական այց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ (Մատենադարան)։

Այցի ընթացքում շահառուներին ուղեկցել է Մատենադարանի էքսկուրսավարը, որը ներկայացրել է հաստատության ստեղծման պատմությունը, գործունեությունը և հայ ու համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման գործում Մատենադարանի կարևոր առաքելությունը։ Մասնակիցները ծանոթացել են այնտեղ պահպանվող բացառիկ ձեռագրերին, մանրանկարներին, հնատիպ գրքերին և արժեքավոր վավերագրերին՝ տեղեկանալով դրանց պատմամշակութային նշանակության մասին։

Շրջայցի ընթացքում շահառուները դիտել են ցուցասրահները, ծանոթացել հայկական միջնադարյան մատենագրության զարգացման փուլերին, նշանավոր մատենագիրների և մանրանկարիչների գործունեությանը, ինչպես նաև տեղեկություններ ստացել ձեռագրերի ստեղծման, պահպանման և վերականգնման գործընթացների վերաբերյալ։

Այցի ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել ազգային մշակութային ժառանգության պահպանման կարևորությանը, պատմամշակութային արժեքների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը և գրավոր մշակույթի դերին ազգային ինքնության պահպանման գործում։