Հաղորդագրություններ

Պրոբացիայի շահառուները ծանոթացել են Արտաշատի հիմնադրման պատմությանը

դեկտեմբերի 03, 2025

Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմինը վերասոցիալականացման ծրագրի շրջանակում կազմակերպվել է ճանաչողական այց դեպի Արտաշատ քաղաքում գտնվող Արտաշես արքայի արձան։ Այցի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Արտաշատի հիմնադրման պատմությանը, քաղաքի հնագույն անցյալին և մշակութային արժեքներին։

Միջոցառման նպատակը շահառուների մոտ հայրենագիտության, քաղաքացիական ինքնագիտակցության և պատմամշակութային հետաքրքրության խթանումն է։ Այցը նաև հնարավորություն է տվել ձևավորելու դրական սոցիալական վարքագիծ, թիմային փոխգործակցություն և համայնքային մասնակցության գիտակցում։

Պրոբացիայի ծառայությունը շարունակում է իրականացնել նմանատիպ ծրագրեր՝ ուղղված շահառուների գիտելիքների հարստացմանը, արժեքային համակարգի ձևավորմանը և արդյունավետ վերասոցիալականացմանը։