Պրոբացիայի շահառուները զարգացնում են իրենց ինտելեկտուալ կարողությունները խաղի միջոցով
հուլիսի 31, 2025
Պրոբացիայի ծառայությունում մեկնարկած «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղի առաջնության շրջանակում հունիսի 13-ին, 27-ին և հուլիսի 18-ին կայացել են հերթական հանդիպումները։ Մասնակցել են Պրոբացիայի ծառայությունում հաշվառված 8 շահառու և պրոբացիայի 2 աշխատակից։
Խաղի առաջնությունը իրականացվում է հավասարության և խտրականությունից զերծ սկզբունքներով՝ ապահովելով ներառական և արդար միջավայր բոլոր մասնակիցների համար։ Ինտելեկտուալ մրցույթները խթանում են թիմային աշխատանքը, նպաստում են հաղորդակցման և համագործակցության հմտությունների զարգացմանը։
Մասնակիցների շրջանում զարգանում է ինքնավստահությունը, ստեղծագործական մտածողությունը և մասնակցության պատրաստակամությունը՝ միաժամանակ աջակցելով նրանց հասարակական ինտեգրմանը։
Նման նախաձեռնությունները ընդգծում են վերասոցիալականացման գործընթացում կրթության և ինտելեկտուալ զարգացման կարևորությունը՝ ձևավորելով պատասխանատու և ներգրավված քաղաքացիներ։