Պրոբացիայի շահառուները դիտել են «Արևի մարդիկ» ներկայացումը
մարտի 16, 2026
Սույն թվականի մարտի 14-ին Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում հաշվառված թվով 9 շահառու ներկա է գտնվել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում բեմադրված «Արևի մարդիկ» ներկայացմանը։
Շահառուների այցը կազմակերպվել է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Պետրոսյանի հետ համագործակցության շրջանակում՝ նպատակ ունենալով մշակութային միջոցառումների միջոցով նպաստելու շահառուների վերասոցիալականացման գործընթացին։
«Արևի մարդիկ» ներկայացումը պատմություն է հեռավոր և գողտրիկ մի գյուղում ապրող մարդկանց մասին, որտեղ կողք կողքի գոյակցում են ցավը, կորուստը, կամակորությունն ու միամտությունը։
Ներկայացմանը մասնակցած շահառուները հնարավորություն ունեցան ևս մեկ անգամ անդրադառնալու կյանքի կարևոր արժեքներին՝ հավատարմությանը սեփական հողին, լույսին և ապագային։