Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Պրոբացիայի շահառուները բացահայտել են հնագույն Մեծամորի պատմությունը թանգարանային այցի ընթացքում

հուլիսի 30, 2025

Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի աշխատակիցների ուղեկցությամբ ծառայությունում հաշվառված թվով 17 շահառու այցելել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան։

Թանգարանում շահառուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Մեծամորի բազմահազարամյա մշակույթին և քաղաքակրթական նշանակությանը՝ ուսումնասիրելով հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված նյութական մշակույթի արժեքավոր նմուշները։ Այցի ընթացքում ներկայացվել է տարածաշրջանի պատմությունը՝ սկսած բրոնզե դարից մինչև ուշ միջնադար՝ ընդգծելով Մեծամորի՝ որպես մշակութային և տնտեսական կենտրոնի դերը։

Թանգարանային միջավայրը նպաստել է շահառուների պատմական ինքնագիտակցության զարգացմանը, արժեհամակարգի հարստացմանն ու հնագույն քաղաքակրթությունների հանդեպ հետաքրքրության խորացմանը։ Նմանատիպ միջոցառումները հզորացնում են շահառուների վերլուծական, հաղորդակցական և դիտարկման հմտությունները՝ միաժամանակ ձևավորելով հարգանք մշակութային ժառանգության նկատմամբ։

Վերասոցիալականացման ծրագրի մշակութային բաղադրիչը միտված է շահառուների՝ հասարակություն վերաինտեգրմանը՝ մշակույթն ու արվեստը դիտարկելով որպես կրթական, ճանաչողական և վերականգնողական հարթակ։