Պրոբացիայի շահառուները այցելել են Սերո Խանզադյանի տուն-թանգարան
սեպտեմբերի 10, 2025
Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմինը, համագործակցելով Գորիսի համայնքապետարանի հետ, վերասոցիալականացման ծրագրի շրջանակում կազմակերպել է հերթական մշակութային միջոցառումը՝ այցելություն Սերո Խանզադյանի տուն-թանգարան։
Միջոցառմանը մասնակցել են Սյունիքի մարզային մարմնի Գորիսի տեղամասի աշխատակիցները և ծառայությունում հաշվառված թվով 15 շահառու շահառու։
Սերո Խանզադյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 2008 թվականին, որտեղ պահպանվում են գրողի անձնական իրերը, գրական և հասարակական գործունեությունը ներկայացնող նյութեր, ինչպես նաև ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են նրա ապրած ժամանակաշրջանի կենցաղն ու հոգևոր աշխարհը։
Շահառուները հնարավորություն ունեցան ծանոթանալու գրողի ստեղծագործական ժառանգությանը և անձնական միջավայրին։ Նման այցելությունները նպաստում են շահառուների արժեքային կողմնորոշման և պատմամշակութային գիտակցության զարգացմանը։
Շրջայցի ավարտին շահառուները կիսվեցին իրենց տպավորություններով՝ նշելով, որ առաջին անգամ էին այցելում Սերո Խանզադյանի տուն-թանգարան և հեռանում են հուշառատ ու դրական զգացողություններով։