Պրոբացիայի ծառայությունում մեկնարկել է «Կախվածությունների հաղթահարում» ծրագրի պիլոտավորումը
հունիսի 25, 2025
Հունիսի 23-ին Պրոբացիայի ծառայությունում կայացավ հանդիպում-քննարկում՝ նվիրված Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրի շրջանակում ներդրվող «Կախվածությունների հաղթահարում» ծրագրի պիլոտավորման մեկնարկին։
Հանդիպմանը մասնակցում էին Արդարադատության նախարարության ներկայացուցիչը, Պրոբացիայի ծառայության աշխատակիցները, Եվրոպայի խորհրդի աշխատակիցներն ու փորձագետը, ինչպես նաև շահագրգիռ պետական ու հասարակական կառույցների ներկայացուցիչներ։
Ծրագրի նպատակն է աջակցել պրոբացիայի շահառուների կախվածությունների հաղթահարմանը, նպաստել նրանց վերասոցիալականացմանն ու վերաինտեգրմանը հասարակություն և կանխարգելել կրկնահանցագործությունը՝ ամրապնդելով վերականգնողական արդարադատության համակարգը Հայաստանում։
Պիլոտային ծրագիրը կարևոր քայլ է պրոբացիայի շահառուների հետ աշխատանքում հոգեսոցիալական աջակցության գործիքակազմի զարգացմամբ՝ միտված նրանց լիարժեք ներգրավմանը հասարակական կյանքում։