Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Պրոբացիայի ծառայությունում հաշվառված այլազգի շահառուներն այցելեցին Կապույտ մզկիթ

սեպտեմբեր 30, 2026

Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի աշխատակիցների նախաձեռնությամբ պրոբացիայի 11 այլազգի շահառուների մասնակցությամբ այց է կազմակերպվել Երևանի Կապույտ մզկիթ։

Այցի նպատակն էր շահառուներին հնարավորություն տալ այցելելու Հայաստանի Հանրապետությունում գտնվող իրենց աղոթատեղին, ինչպես նաև ծանոթանալու մզկիթի պատմությանը, մշակութային առանձնահատկություններին և հոգևոր նշանակությանը։

Այցը շահառուների համար առիթ դարձավ հաղորդակցվելու իրենց հոգևոր և մշակութային արժեքների հետ։ Այն նպաստեց նրանց մշակութային ինքնության պահպանմանը, սոցիալական ներառմանը և հասարակությանը վերաինտեգրմանը։

Պրոբացիայի ծառայությունը կարևորում է շահառուների անհատական, այդ թվում՝ մշակութային և հոգևոր կարիքների հաշվառումը վերասոցիալականացման գործընթացում