Հաղորդագրություններ
Պրոբացիայի ծառայությունում կին շահառուների համար ընձեռվեց հնարավորություն ստեղծել սեփական բիզնեսը սպասարկման ոլորտում
սեպտեմբերի 23, 2021
Պրոբացիայի ծառայության և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում հուլիսի 6-ից մեկնարկած «Պրոբացիայի կին շահառուների հզորացում՝ հանուն կայուն ապագայի» դրամաշնորհային ծրագրիը 23.09.2021 թվականին ավարտվեց, որին մասնակցեցին Պրոբացիայի ծառայության թվով 7 կին շահառուներ։
Ծրագիրը հնարավորություն կընձեռի խթանել պրոբացիայի կին շահառուների տնտեսական կայունությանը՝ զարգացնելով վերջիններիս մասնագիտական հմտությունները։ Շահառուներին աշխատանքով ապահովելու նպատակով տրամադրվեցին մատնահարդարման և վարսահարդարման առաջնային անհրաժեշտության գործիքներ և պարագաներ:
Ծրագրի շրջանակներում կազմակերպվեց նաև «Գործարար հմտությունների զարգացում» դասընթացը, որը հնարավորություն կտա շահառուներին տիրապետել բիզնես հմտություներին, որն էլ իր հերթին կնպաստի վերջիններիս կողմից սեփական փոքր բիզնեսի ստեղծմանը սպասարկման ոլորտում։