Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Պրոբացիայի ծառայությունում անցկացվել է վերապատրաստում՝ պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ զեկույցների նոր ձևաչափի թեմայով

օգոստոս 27, 2026

Սույն թվականի օգոստոսի 25-26-ին Պրոբացիայի ծառայությունում անցկացվել է վերապատրաստում՝ նվիրված պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ զեկույցների նոր ձևաչափին և դրա կիրառման առանձնահատկություններին։

Վերապատրաստումն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով աջակցել Պրոբացիայի ծառայության մասնագիտական կարողությունների զարգացմանը և նոր ձևաչափի արդյունավետ կիրառմանը։

Վերապատրաստման ընթացքում ներկայացվել են Պրոբացիայի ծառայության կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ զեկույցների կազմման գործընթացի հիմնական խնդիրները, դրանց լուծման ուղղությունները, ինչպես նաև զեկույցների նոր ձևաչափի հիմնական փոփոխություններն ու առանձնահատկությունները։

Առանձին անդրադարձ է կատարվել նոր ձևաչափով զեկույցների կազմման գործնական հարցերին, մասնավորապես՝ նոր ձևաչափում անհրաժեշտ տեղեկատվության ներկայացմանը, գնահատման գործընթացին և համապատասխան մարմինների հետ համագործակցության առանձնահատկություններին։

Վերապատրաստման ընթացքում մասնակիցները քննարկել են նաև գործնական խնդիրներ և ներկայացրել իրենց հարցերն ու առաջարկությունները։