Հաղորդագրություններ
Պրոբացիայի ծառայությունում անցկացվել է շախմատի մրցաշար
հուլիսի 02, 2026
Շախմատը կարևոր դեր ունի տրամաբանական մտածողության, կամային հատկանիշների և դժվարին իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու կարողության զարգացման գործում։
Այս նպատակով Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի նախաձեռնությամբ անցկացվել է շախմատի մրցաշար, որին մասնակցել է բաժնում հաշվառված թվով 8 շահառու։
Առաջին փուլի արդյունքներով 4 շահառու անցել է հաջորդ փուլ։ Եզրափակիչ խաղի ավարտին առաջին, երկրորդ և երրորդ պատվավոր հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են պատվոգրերով։
Մրցաշարը նպատակ ուներ նպաստելու շահառուների տրամաբանական մտածողության, համբերատարության և որոշումներ կայացնելու հմտությունների զարգացմանը՝ աջակցելով նրանց վերասոցիալականացման գործընթացին։