Պրոբացիայի ծառայությունը մասնակցել է «ՀԵՀ-Աշխատաշուկա 2026» -ին
մայիսի 06, 2026
Պրոբացիայի ծառայությունը մասնակցել է Հայաստանի եվրոպական համալսարանի հիմնադրման 25-ամյակին նվիրված «ՀԵՀ-Աշխատաշուկա 2026» միջոցառմանը, որը միավորել էր ուսանողներին և տարբեր ոլորտների առաջատար կազմակերպություններին մեկ հարթակում։
Միջոցառման նպատակն էր նպաստել կրթության և աշխատաշուկայի միջև կապի ամրապնդմանը, ինչպես նաև ուսանողներին հնարավորություն ընձեռել անմիջական շփման միջոցով ծանոթանալու գործատուների պահանջներին և կարիերայի զարգացման հնարավորություններին։
Պրոբացիայի ծառայության ներկայացուցիչները միջոցառման ընթացքում ներկայացրել են ծառայության գործունեության հիմնական ուղղությունները, վերասոցիալականացման ծրագրերը, ինչպես նաև ոլորտում աշխատելու առանձնահատկությունները։ Ուսանողները հնարավորություն են ունեցել ստանալու մասնագիտական խորհրդատվություն, քննարկելու աշխատանքի և պրակտիկայի հնարավորությունները, ինչպես նաև ներկայացնելու իրենց ինքնակենսագրականները։
Միջոցառումն անցել է ակտիվ և համագործակցային մթնոլորտում՝ ապահովելով արդյունավետ երկխոսություն, փորձի փոխանակում և նոր մասնագիտական կապերի ձևավորում։