Հաղորդագրություններ
Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի աշխատակիցների այցը Գլաձոր բնակավայրի միջնակարգ դպրոց
փետրվարի 04, 2021
Կարևորելով անչափահաս շահառուների հետ իրականացվող վերասոցիալականացման աշխատանքները՝ պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի աշխատակիցների կողմից այցելություն է իրականացվել Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են թվով երկու անչափահաս շահառուներ:
Այցի ընթացքում զրույցներ են իրականացվել ինչպես դպրոցի տնօրինության, այնպես էլ ուսուցչական կազմի հետ: Քննարկվել են անչափահաս շահառուների վարքի, առաջադիմության, միջանձնային փոխհարաբերությունների, նրանց հետ իրականացվող աշխատանքների առանձնահատկությունների վերաբերյալ հարցեր: Նպատակ ունենալով կանխել անչափահասների շրջանում իրավախախտման դեպքերը` համաձայնություն է ձեռք բերվել տնօրինության հետ պարբերաբար այցելություններ կատարել դպրոց և բաց դաս անցկացնել երեխաների հետ` օրինապահ վարքագծի կարևորության և իրավախախտման հետևանքների մասին:
Առաջիկայում նախատեսվում է նմանօրինակ այցելություններ մարզի այլ կրթական հաստատություններ: