Հաղորդագրություններ

Պրոբացիայի ծառայության պետը անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին

ապրիլի 16, 2026

Պրոբացիայի ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի շրջանակում ծառայության ղեկավար կազմին և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացվել է Պրոբացիայի ծառայության պետի նորանշանակ տեղակալ Սիրարփի Մուղդուսյանը։

Խորհրդակցությանը մասնակցել են ծառայության ղեկավար անձնակազմը, ինչպես նաև կենտրոնական և մարզային ստորաբաժանումների ղեկավարները։ Ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը շնորհավորել է Սիրարփի Մուղդուսյանին պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նոր տեղակալի ներգրավմամբ կուժեղանա թիմային աշխատանքը և կնպաստի ոլորտային ռազմավարությունների արդյունավետ իրագործմանը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Պրոբացիայի ծառայության առաջիկա ծրագրերը, ինչպես նաև բարեփոխումների ընթացքը։