Հաղորդագրություններ

Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը դասախոսություն է կարդացել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար

մարտի 20, 2026

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի իրավագիտության ֆակուլտետի հետ կնքված համագործակցության հուշագրի շրջանակում Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը սույն թվականի մարտի 18-ին դասախոսություն է կարդացել նույն ֆակուլտետի ուսանողների համար։

Հանդիպման ընթացքում Գուրգեն Աֆրիկյանը ներկայացրել է ծառայության գործունեության հիմնական ուղղությունները, ընթացիկ ծրագրերն ու բարեփոխումները։ Նա կարևորել է գործնական հմտություններով օժտված իրավաբան կադրերի պատրաստումը՝ ընդգծելով, որ պրոբացիայի համակարգի զարգացումը սերտորեն կապված է գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության խորացման հետ։ Նրա խոսքով՝ ֆակուլտետի գիտակրթական և մասնագիտական ներուժը կարող է էականորեն նպաստել ծառայությունում իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանը։

Ուսանողները բարձր են գնահատել հանդիպումը՝ նշելով, որ այն հնարավորություն տվեց առավել մոտիկից ծանոթանալու պրոբացիայի ծառայության գործունեությանը։ Նրանք կարևորելով են նման հանդիպումների շարունակականությունը՝ ընդգծելով դրանց դերը մասնագիտական կողմնորոշման և հմտությունների զարգացման գործում։