Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը բանախոսել է «Իրավունքի ամառային դպրոց 2025» ծրագրի շրջանակներում
հուլիսի 23, 2025
«Իրավունքի ամառային դպրոց 2025» ծրագրի շրջանակում իրավագիտություն ուսումնասիրող ուսանողները հնարավորություն են ունեցել ծանոթանալու նաև պրոբացիայի ոլորտին և դրա նշանակությանը արդարադատության համակարգում։
ՀՀ արդարադատության նախարարության «Իրավունքի ամառային դպրոց 2025» ծրագրին մասնակցած ուսանողների հետ հանդիպման շրջանակում բանախոսել է Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը՝ ներկայացնելով «Պատժողական քաղաքականությունից դեպի վերականգնողական արդարադատություն. Պրոբացիայի ծառայության դերը արդարադատության համակարգում» թեման։
Հանդիպման ավարտին ուսանողները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու և ստանալու պատասխաններ Պրոբացիայի ծառայության գործառույթների, շահառուների հետ տարվող անհատական ու վերականգնողական աշխատանքների, ինչպես նաև ծառայության ապագա զարգացումների վերաբերյալ։