Հաղորդագրություններ

Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը աշխատանքային այցով մեկնել է Շոտլանդիա

հոկտեմբերի 02, 2025

Սեպտեմբերի 22-26-ը Շոտլանդիայում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ նվիրված էլեկտրոնային հսկողության իրականացման առանձնահատկություններին, սարքերի կիրառմանը, փորձի փոխանակմանը և մասնագիտական հմտությունների բարձրացմանը։

Ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը և աշխատակիցները հնարավորություն ունեցան մանրամասն ծանոթանալու Շոտլանդիայում կիրառվող էլեկտրոնային հսկողության մեթոդներին, համակարգերի արդյունավետ կիրառման գործառույթներին, ինչպես նաև ոլորտի միջազգային փորձին։

Այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են էլեկտրոնային հսկողության համակարգերի արդյունավետ կիրառման մեթոդներն ու ծրագրերի կառավարման առանձնահատկությունները: Պատվիրակությունը հնարավորություն է ունեցել ծանոթանալ ոլորտի միջազգային փորձին, ինչպես նաև իրականացնել փորձի փոխանակում և մասնագիտական քննարկումներ՝ նպատակ ունենալով բարձրացնել Պրոբացիայի ծառայության աշխատակիցների էլեկտրոնային հսկողության շրջանակներում մասնագիտական կարողությունները և արդիականացնել գործնական հմտությունները։