Հաղորդագրություններ
Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնում հաշվառված շահառուներն այցելել են խեցեգործության արտադրամաս
սեպտեմբերի 09, 2024
Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի աշխատակիցները վերասոցիալականացմանն ուղղված հերթական միջոցառումն են իրականացրել։
Շահառուներն այցելել են խեցեգործության արտադրամաս, ծանոթացել խեցեգործության հնագույն մշակույթին, ունկընդրել խեցեգործությունը ՀՀ-ում` որպես արհեստագործական և արվեստագործական մշակութային զարգացող ճյուղ։ Շահառուների հետ իրականացվել է նաև Պատրաստիր ինքդ քեզ համար» հոգեթերապեվտիկ գործնական աշխատանք։ Շահառուները իրենց ձեռքերով պատրաստել են կավից իրեր։
Հատկանշական է նաև, որ կավի արտադրությունը հիմնվել է ակադեմիական և գեղանկարչության մասնագետ ամուսինների կողմից և կավը դառնում է առօրյա օգտագործման անբաժանելի մաս, հենց իրենց ձեռքերով։
Վերջիններս քառասունչորսօրյա պատերազմում հերոսացած հայորդու ծնողներ են։