Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի և «Արևամանուկ» հոգեսոցիալական աջակցության հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

սեպտեմբեր 30, 2026

Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի և «Արևամանուկ» հոգեսոցիալական աջակցության հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։

Հուշագրի նպատակն է ամրապնդել կողմերի համագործակցությունը և համատեղ ջանքերով նպաստել պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանը, վերականգնմանը և հասարակությանը վերաինտեգրմանը։

Համագործակցության շրջանակում նախատեսվում է՝

  • փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մասնագիտական քննարկումների, խորհրդակցությունների և կլոր սեղանների կազմակերպում,
  • պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանն ու վերականգնմանն ուղղված միջոցառումների կազմակերպում և իրականացում՝ նպաստելով օրինապահ վարքագծի դրսևորմանը և հասարակությանը վերաինտեգրմանը,
  • շահառուների անհատական կարիքներին համապատասխան հոգեբանական և հոգեսոցիալական աջակցության տրամադրում,
  • անհատական և խմբային հոգեբանական խորհրդատվության իրականացում,
  • կյանքի, սոցիալական և ծնողական հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրերի կազմակերպում,
  • անհրաժեշտության դեպքում, Ծառայության համաձայնությամբ, շահառուների ուղղորդում համապատասխան ծառայությունների։

Կողմերը կարևորում են շահառուների անհատական կարիքների գնահատումը և դրանց համապատասխան աջակցության տրամադրումը։ Այս աշխատանքը միտված է զարգացնելու շահառուների սոցիալական հմտությունները և խթանելու դրական վարքագծային փոփոխությունները։

Համագործակցության այս ձևաչափը հնարավորություն կտա համատեղ իրականացնելու հոգեբանական, հոգեսոցիալական և սոցիալական աջակցության ծրագրեր՝ նպաստելով պրոբացիայի շահառուների վերականգնմանն ու սոցիալական ներառմանը։