Հաղորդագրություններ

Պրոբացիայի ծառայության շահառուներն այցելել են Սուրբ Գևորգ եկեղեցի

հունիսի 15, 2026

Պրոբացիայի ծառայության շահառուների համար կազմակերպվել է ճանաչողական այց դեպի Սուրբ Գևորգ եկեղեցի։

Այցի ընթացքում շահառուները ծանոթացել են եկեղեցու պատմությանը, հոգևոր և մշակութային նշանակությանը, ինչպես նաև հայկական եկեղեցու ավանդույթներին ու արժեքներին։ Մասնակիցներին ներկայացվել են եկեղեցու դերը հասարակության կյանքում, ազգային ինքնության պահպանման և բարոյական արժեքների ձևավորման գործում։

Այցի շրջանակներում անցկացվել է նաև հոգևոր-դաստիարակչական զրույց, որի ընթացքում քննարկվել են հասարակության մեջ պատասխանատու վարքագծի, փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության, առողջ կենսակերպի և օրինապահ կյանքի կարևորությանն առնչվող հարցեր։

Միջոցառման նպատակն էր նպաստել շահառուների վերասոցիալականացման և սոցիալական վերականգնման գործընթացին, աջակցել նրանց անձնական զարգացմանը, ինչպես նաև ձևավորել հոգևոր և մշակութային արժեքների նկատմամբ հետաքրքրություն և արժևորում։