keyboard_arrow_left
Հաղորդագրություններ
Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմինը համագործակցության հուշագիր է կնքել «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի հետ
սեպտեմբեր 25, 2026
Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմինը և հաշմանդամություն ունեցող անձանց «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպությունը կնքել են համագործակցության հուշագիր։
Փաստաթղթի նպատակն է ամրապնդել Կողմերի միջև համագործակցությունը՝ նպաստելով պրոբացիայի շահառուների սոցիալական վերաինտեգրմանը, սոցիալական հմտությունների և պատասխանատվության զարգացմանը, ինչպես նաև նրանց ակտիվ ներգրավմանը համայնքային կյանքում։
Համագործակցության շրջանակում նախատեսվում է՝
- պրոբացիայի շահառուների ներգրավում Կազմակերպության կամավորական և համայնքային աշխատանքներում,
- մասնագիտական քննարկումների, դասընթացների և փորձի փոխանակման միջոցառումների կազմակերպում,
- հաշմանդամություն ունեցող պրոբացիայի շահառուների անհատական կարիքների գնահատում և նրանց համապատասխան ծառայություններին ուղղորդում։
Կողմերը նախատեսում են նաև համատեղ ծրագրերի իրականացում և նոր համագործակցային նախաձեռնությունների զարգացում։
Հուշագրի կնքումը կարևոր քայլ է պրոբացիայի շահառուների հասարակական ներառման, համայնքային մասնակցության և արդյունավետ սոցիալական վերաինտեգրման ուղղությամբ։